Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
17.02.2015 | 00:44

... թե Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Բաղդասարյանը նույն պահին կմտնեն խաղի մեջ` երկու ճակատով: Սակայն հետագայում կփորձեն միավորվել: Քանի որ Քոչարյանը ոչ մի լուրջ հույս չի կապում Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իսկ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ու ինչ-ինչ գործեր հարուցելու պայմաններում դաշտը լրիվ բաց կմնա (Օսկանյանի «փողերի լվացման» գործի որոշ դետալներ նույնպես հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում), Քոչարյանը հռետոր Արթուր Բաղդասարյանի վրա կդնի հիմնական «լուծը»` խոստումների լուրջ բալանսով:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ